ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը |hetq.am|
22:08 - 26 հունվարի, 2022

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ռուսական կողմին է փոխանցել Վաշինգտոնի պատասխանը՝ անվտանգության երաշխիքների առաջարկների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Այն մասին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել գրավոր պատասխանը, ավելի վաղ թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Bloomberg գործակալության լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ «ԱՄՆ գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է Ռուսաստանին»,- պնդում էր ամերիկացի լրագրողը։ 

Ավելի վաղ, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել էր ռուսական արտաքին քաղաքական գերատեսչություն։ Իր հերթին CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան կողմն արդեն չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին մտադիր է Մոսկվային փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը։ 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պետդումայում ելույթ ունենալով կառավարության ժամին, հայտարարել էր, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, եթե այդպիսի խնդրանք լինի։ Ընդորում, նա նշել էր, որ Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կհասցվի հանրությանը։ Միացյալ Նահանգները դիմել էր այդ խնդրանքով։

Անցած տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի ռուսական առաջարկները, որոնք Մոսկվան ակնկալում է Վաշինգտոնից և ՆԱՏՕ-ից։ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ երկու պայմանագրերը ենթադրում են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարում, այդ թվում Դաշինքի կազմում Ուկրաինայի բացառում։ Բացի այդ, կողմերը պետք է սահմանափակումներ դնեին հարձակողական լուրջ զինատեսակների վրա, մասնավորապես՝ միջուկային։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել