Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Բարենցի և Սև ծովերում
 |azatutyun.am|
22:03 - 26 հունվարի, 2022

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Բարենցի և Սև ծովերում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական ռազմանավերը հյուսիսում՝ Բարենցի ծովում և հարավում՝ Սև ծովում այսօր զորավարժություններ են սկսել։ Բարենցի ծովի զորավարժությունների մասին Ռուսաստանի հյուսիսային նավատորմը հաղորդում է, որ մշակվում են Արկտիկայում նավագնացության հիմնական ուղիները ռազմական սպառնալիքներից պաշտպանելու և Ռուսաստանի տնտեսական գործունեության համար անվտանգ նավագնացություն ապահովելու գործողություններ։

Զորավարժություններում ներգրավված են երեք տասնյակ ռազմանավեր, 20 օդանավ ու 1200 նավաստի։

Սև ծովի զորավարժություններին մասնակցում են երկու տասնյակ ռազմանավեր։ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հայտնել է, որ կատարվում են հակաօդային պաշտպանության վարժություններ՝ հրետանա-զենիթային հրթիռներով կրակ բացելով պայմանական հակառակորդի ծովային և օդային թիրախների վրա։

Վերջին շրջանում Ռուսաստանը ծովային զորավարժություններ է անցկացնում իր սահմաններին հարող բոլոր ջրային տարածքներում՝ հյուսիսում, հարավում, Միջերկրականում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում, հեռավոր արևելքում՝ Օխոտի ծովում ու Խաղաղ օվկիանոսում։

Արևմուտքը ուշադիր հետևում է Ռուսաստանի ծովային զորավարժություններին, որոնք սկսվեցին Ուկրաինայի սահմաններին ռուսական ուժերի կուտակումներին զուգահեռ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել