Աշոտ Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացվել
 |1lurer.am|
20:56 - 26 հունվարի, 2022

Աշոտ Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացվել |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին երկու միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշում է կայացրել:

Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Մինչև որոշման հրապարակումը մեղադրող դատախազը նշել է, որ կալանքը անփոփոխ թողնելու պայմաններն ու հիմքերը շարունակում են պահպանվել:

Ըստ նրա՝ առկա է մեղադրյալի կողմից վկաների վրա ազդեցություն գործադրելու ռիսկը, իսկ նրանցից շատերը մտերիմ են Աշոտ Մինասյանի հետ: Բացի դրանից՝ Միասյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչպես կարող էր մեծաքանակ զենքն ու ռազմամթերքը հայտնվել իր հսկողության ներքո գտնվող տարածքում: Պաշտպանական կողմն էլ պնդել է՝ չկան այնպիսի անձինք, որոնց վրա անօրինական ազդեցություն գործադրելով՝ Մինասյանը կխոչընդոտի քննությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել