Սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը
 |1lurer.am|
20:10 - 26 հունվարի, 2022

Սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը: Դատարանը քննարկել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու կամ փոփոխելու հարցը:

Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է։

Մեղադրող դատախազը նշել է, որ կալանքը անփոփոխ թողնելու պայմաններն ու հիմքերը շարունակում են պահպանվել: Ըստ նրա՝ առկա է մեղադրյալի կողմից վկաների վրա ազդեցություն գործադրելու ռիսկը, իսկ նրանցից շատերը ըստ դատախազի՝ մտերիմ են Աշոտ Մինասյանի հետ:

Բացի դրանից՝ Միասյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչպես կարող են մեծաքանակ զենքն ու ռազմամթերքը հայտնվել իր հսկողության ներքո գտնվող տարածքում:

Պաշտպանական կողմն էլ պնդել է՝ չկան այնպիսի անձինք, որոնց վրա անօրինական ազդեցություն գործադրելով՝ Մինասյանը կխոչընդոտի քննությանը, ուստի, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների առկայությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ենթակա է վերացման կամ փոփոխման՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել