Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
20:05 - 26 հունվարի, 2022

Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ

Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր վարակումների ամենամեծ թիվը: Համաձայն առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ օրում գրանցվել է 1809 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 413.5 հազար մարդ, մահացել է 22 հազար 431-ը:

Նախարարությունը հայտնել է, որ լիարժեք պատվաստված է 25.2 մլն մարդ, այսինքն՝ ամեն չորրորդ բնակիչը: Առնվազն 37 մլն մարդ ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել