ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն ամփոփել է 2021-ի աշխատանքների արդյունքները
18:30 - 26 հունվարի, 2022

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն ամփոփել է 2021-ի աշխատանքների արդյունքները

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում հունվարի 26-ին ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ենթակա ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են արձանագրված ձեռքբերումների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ «Ամփոփելով հավաքը՝ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը խրախուսել է տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավաքի մասնակիցները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել