Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա կա
10:06 - 26 հունվարի, 2022

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա կա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ֆանտան գյուղում ձյուն է տեղում:

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել