Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում

 |armenpress.am|
21:48 - 25 հունվարի, 2022

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զորք չի տեղակայելու Ուկրաինայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ստոլտենբերգի՝ CNN-ին տված հարցազրույցին, որի հաղորդավար Քրիստիանե Ամանպուրին իր հերթին գրառում է կատարել Թվիթերում՝ մեջբերելով Ստոլտենբերգին։ 

«ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորամասեր տեղակայել Ուկրաինայում»,- ասել է Ստոլտենբերգը:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին արևմուտքի հայտարարությունները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։

Միևնույն ժամանակ, Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական զորքերի տեղաշարժը տեղի է ունենում ՌԴ տարածքում: Նրա խոսքով, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել