Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատնեշներ է կառուցում
 |factor.am|
20:54 - 25 հունվարի, 2022

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատնեշներ է կառուցում |factor.am|

factor.am: Մինսկի ղեկավարության և Վարշավայի ու ԵՄ-ի միջև հակամարտության ֆոնին Լեհաստանը սկսել է ամրացված պատնեշներ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Սահմանի երկայնքով 5,5 մետր բարձրությամբ պատ կկառուցվի։ Այս մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայության խոսնակ Աննա Միխալսկայան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախագծի արժեքը գնահատվում է 353 մլն եվրո։ Ենթադրվում է, որ 186 կմ երկարությամբ պատը կկառուցվի մինչև հունիս։

Պատնեշների կառուցումը քննադատել են իրավապաշտպանները, որոնք պահանջում են համապատասխանել միգրացիայի ոլորտում եվրոպական օրենսդրությանը, ինչպես նաև բնապահպանները, որոնք մատնանշում են երկու երկրների սահմանին գտնվող անտառային տարածքները պահպանելու անհրաժեշտությունը։

«Մեր նպատակն է նվազագույնի հասցնել վնասը»,- ասել է Աննա Միխալսկայան՝ ընդգծելով, որ անտառահատումները կիրականացվեն հնարավորինս փոքր մասշտաբով։

Վարշավան որոշել է պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին 2021 թվականին Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքի կտրուկ աճից հետո, որոնց Մինսկը թույլատրել է մուտք գործել Բելառուս՝ նպատակ ունենալով նրանց հետագայում ուղղորդել դեպի ԵՄ երկրներ։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել