Pfizer-ը եւ BioNTech-ը սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |armenpress.am|
17:38 - 25 հունվարի, 2022

Pfizer-ը եւ BioNTech-ը սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |armenpress.am|

armenpress.am: Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերություններն սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին ասվում Է ընկերությունների հայտարարության մեջ:

«Pfizer-ը եւ BioNTech-ը այսօր հայտարարել են 18-ից մինչեւ 55 տարեկան առողջ չափահասների շրջանում «օմիկրոնի» հիման վրա թեկնածու-պատվաստանյութի անվտանգության, տանելիության եւ իմունոգենության գնահատման համար կլինիկական ուսումնասիրություն սկսելու մասին»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է BioNTech-ի կայքում: Նշվում Է, որ հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ համեմատելու COVID-19-ի եւ օմիկրոնի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները: Սպասվում Է, որ փորձարկումներին կմասնակցի շուրջ 1420 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել