ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից |tert.am|
17:18 - 25 հունվարի, 2022

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից |tert.am|

tert.am: Խորվաթիայի իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության բռնկման դեպքում հետ կկանչեն իրենց զինծառայողներին Արևելյան Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը:

«Ես հետևում եմ հայտարարություններին, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունը և հետախուզական նավեր է ուղարկում: Մենք ոչ մի կապ չունենք և չենք ունենալու», -ասել է երկրի նախագահը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել