Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|
12:37 - 25 հունվարի, 2022

Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|

tert.am: Մենք ներկայումս քննարկման փուլում ենք։ Մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կհայտարարենք։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկու՞մ են նախագահի թեկնածուի տարբերակներ, առաջադրման հարց։

Հարցին՝ քննարկում են առաջադրելու՞ են, թե՞ ոչ, Մինասյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Այն չափանիշները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ և ենթադրում են նախագահի կարգավիճակի՝ համազգային նպատակների հետապնդող և համախմբում ապահովող անձին բնորոշ չափանիշներ, բնականաբար թեկնածության և առաջադրման մասով կներկայացնենք մեր որոշման մասին»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ, Մինասյանն արձագանքեց, թե առաջիկայում ավելի հստակ կներկայացնեն իրենց չափանիշները։

«Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբներում էր իր իշխանությանը, և ակնհայտ էր, որ այս խոսքի մեջ չկար այն հիմնական նպատակադրումը, որն անհրաժեշտ է մեր այսօրվա վիճակից դուրս գալու համար։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի» նախագահը լինել»,-ասաց Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով էլ՝ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ նա որպես ՀՀ նախագահ ուզում է տեսնել մեկին, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի վերաբերյալ։ «Այսինքն՝ մարդ, որը լուռ կլինի և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,-նշեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել