ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|
12:26 - 25 հունվարի, 2022

ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|

armtimes.com: ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից: Հովհաննիսյանն այդ մասին հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Պատգամավորի խոսքով՝ ռազմաբազայի վերաբերյալ նման խոսակցությունները որևէ հիմնավորում չունեն. «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որևէ հիմք չունեն, այսինքն՝ այդ լուրերը մեկնաբանության ենթակա էլ չեն: Նման խոսակցություն մեր իրականության մեջ, ըստ էության, գոյություն չունի»:

Նշենք, որ լուրերի համաձայն` եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է:

«Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է», - ասաց Հովակիմյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել