Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կզրոյացվեն․ Փաշինյան  |1lurer.am|
22:47 - 24 հունվարի, 2022

Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կզրոյացվեն․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությունը շատ բարձր եմ գնահատում։ Այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ընդհանրապես կզրոյացվեն»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ըստ Փաշինյանի, դրանք դինամիկ ձևով  զարգանում են։

«Դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային, որոնք շատ կարևոր տնտեսական կոմպոնենտով են ամրապնդված ԵԱՏՄ-ում մեր ընդհանուր համատեղ մասնակցությամբ։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև ավելի արդյունավետ կդառնա»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել