ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|
22:21 - 24 հունվարի, 2022

ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այն ոչ թե լինելու ագրեսիվ քաղաքականության, այլ Հայաստանի, տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ:

«Հայաստանն արձանագրում է, որ ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու, այլ խնդիր է դրվելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Արձանագրեմ նաև, որ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք  թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը ծրագրում հստակ արձանագրել է, թե ինչ նպատակ ու խնդիր է դրել ու դնելու բարեփոխվող բանակի առաջ: Հայաստանը պետք  է ունենա պրոֆեսիոնալ բանակ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ պետք է հասնել դրան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել