Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ
12:10 - 24 հունվարի, 2022

Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Սահմանադրությունը եւ ՄԻՊ մասին սահմանադրական օրենքը հստակ սահմանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, սակայն ժամանակը եւ ժամանակի ստեղծած մարտահրավերները փոխում են առաջնահերությունները, եւ նոր ակնկալիքներ են առաջանում Մարդու իրավունքների պաշտպանից։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ խոսելով այդ ակնկալիքների մասին։

«44-օրյա պատերազմը եւ դրանից հետո Հայաստանում ստեղծված անվտանգային հարցերը ՄԻՊ-ից նոր ակնկալիքներ են ձեւավորում։ Դրանց մասին ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն արդեն խոսել է։ Հաջորդ հարցը կորոնավիրուսի համավարակն է, ի հայտ եկան ոչ միայն մարդու իրավունքների, այլեւ այդ համակարգի պաշտպանության խնդիրներ։ Եղան իրավիճակներ, երբ զանազան քաղաքական շահերից ելնելով՝ համավարակը կանխարգելելու՝ պետության վարած քաղաքականությունը խանգարելու կամ ստվերելու նպատակով սկսեցին մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո հանդես գալ վտանգավոր քարոզչությամբ՝ հակադրելով առողջության պահպանման իրավունքն այլ իրավունքների հետ, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի, կարծիքի արտահայտման ազատության, հավաքներիա զատության կամ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ։ Նույն խմբերի կողմից նույն վարքագծին ականատես ենք լինում հիմա, երբ ընթանում է պատվաստումային գործընթացը»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ նման իրավիճակում իր ակնկալիքը ոչ միայն իրավական բնույթի գնահատականներ տալն է, այլ հստակ դիրքորոշում հայտնելը, հանրությանը կողմնորոշելը, հանրային առողջությանն ու բարօրությանը նպաստելը։

«ՄԻՊ-ից իմ ակնկալիքն է նաւե, որ նա ոչ միայն բարձրաձայնի խնդիրները եւ ցույց տա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ լինի խնդիրների էության մեջ, վերլուծի այդ խնդիրները ծնող պատճառները։ Ակնկալում եմ, որ ՄԻՊ-ը չի սահմանափակվելու հայտարարություններ տարածելով, լրատվամիջոցների դեր չի ստանձնելու։ Հայտարարություն տարածելը պետք է կիրառել որպես վերջին գործիք, երբ  ՄԻՊ գործիքակազմն այլեւս սպառվել է»,- ասաց Խանդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել