Փրկարարներն օգնության են հասել Ֆրանսիայի քաղաքացիներին
17:11 - 23 հունվարի, 2022

Փրկարարներն օգնության են հասել Ֆրանսիայի քաղաքացիներին

Հունվարի 22-ին, ժամը 17:29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին Ֆրանսիայի երեք քաղաքացի մոլորվել է։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Թռչկանի ջրվեժի մոտակայքում։

Փրկարարները Ս. Վ.-ին (ծնված 2000 թ․), Պ. Պ.-ին (ծնված 1993 թ․) և Ժ. Մ. Գ.-ին (ծնված 2000 թ․) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ շտապօգնության աշխատակիցները նրանց ցուցաբերել են համապատասխան օգնություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել