Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը ներկայում չի քննարկվում. Իսպանիայի վարչապետ
 |tert.am|
11:52 - 23 հունվարի, 2022

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը ներկայում չի քննարկվում. Իսպանիայի վարչապետ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շվեդիան և Ֆինլանդիան կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին, նախարարն ասել է. «Մենք պետք է հարցնենք Շվեդիային և Ֆինլանդիային»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, գերատեսչության ղեկավարն ասել է, որ «այժմ այդ սցենարը չի դիտարկվում»։

Ալբարեսը հանդես է եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը երկխոսության միջոցով լուծելու օգտին, սակայն վստահեցրել է, որ Արևմուտքը «պատրաստ է ցանկացած անկանխատեսելի հանգամանքների»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել