Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը․ Ուկրաինայի ԱԳՆ-ը Գերմանիայի կառավարությունից հերքում է պահանջում |factor.am|
19:37 - 22 հունվարի, 2022

Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը․ Ուկրաինայի ԱԳՆ-ը Գերմանիայի կառավարությունից հերքում է պահանջում |factor.am|

factor.am: Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շենբախը հայտարարել է, որ Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը։ Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտի համաժողովում։

Նրա խոսքով ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ է համապատասխանել դաշինքի բոլոր պահանջներին, իսկ այժմ դա անհնար է օկուպացիայի պատճառով:

«Ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում։ Ղրիմի կղզին կորել է, և այն երբեք չի վերադառնա։ Դա փաստ է», – ասել է Շենբախը։

Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել է Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբահի հայտարարությունները: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ուկրաինական գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել