Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը |armenpress.am|
20:15 - 21 հունվարի, 2022

Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը: Այս մասին հայտնել է  Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում:

«Պատասխան է ստացվել նաեւ վարչապետ Դենիս Շմիգալի կողմից, որտեղ նա հայտնել է, որ արդարադատության նախարարությանը եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է քննարկել կանանց զինվորական հաշվառման պարտադիր գրանցումը չեղարկելու հարցը: Իսկ մեկ շաբաթ առաջ ես Գերագույն ռադա օրինագիծ եմ ներկայացրել այդ հարցի վերաբերյալ», - հայտնել է նա:

Պատգամավորը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակից նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել են քննարկել նշված հարցը:

Գոնչարենկոն հույս ունի, որ այդ նորմը կվերանայվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել