Ժնեւում ավարտվել Է Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը |armenpress.am|
16:37 - 21 հունվարի, 2022

Ժնեւում ավարտվել Է Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ժնեւում ավարտվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Սկզբում դիվանագետները մի քանի ներածական խոսքեր են ասել, որից հետո բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձեւաչափով: Երկու երկրների ներկայացուցիչների շփումը Ժնեւի կենտրոնում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում տեւել Է մեկուկես ժամ: Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն Է: Առաջինը կայացել Է մայիսին, Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում:

Երկրորդը՝ դեկտեմբերին, Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակներում: Լավրովի եւ Բլինքենի բանակցությունների հիմնական հարցը հունվարի 21-ին դարձել Է անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկությունները: Ավելի վաղ Բլինքենն արդեն հայտարարել Էր, որ հանդիպմանը չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի փաստաթղթերին: Նրա խոսքով՝ հարկավոր Է, որ կողմերը քննարկեն ներկա իրադրությունը եւ տեսնեն, թե իրենք հնարավորություն կունենան դիվանագիտություն ու երկխոսություն վարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել