Պեսկովը, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, նշել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման վերաբերյալ դեռևս ոչինչ չկա |armenpress.am|
14:51 - 21 հունվարի, 2022

Պեսկովը, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, նշել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման վերաբերյալ դեռևս ոչինչ չկա |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ Էրդողանի խոսքերը, որոնք նա հնչեցրել էր երեկ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման (որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը)  նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: Այս հանդիպման մասին ոչինչ չկա: Կա միայն զենքի մատակարարում Ուկրաինա և նրա կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարել»,-ասել է Պեսկովը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել