Ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ |1lurer.am|
12:32 - 21 հունվարի, 2022

Ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի թվային վերափոխման, թվային (էլեկտրոնային) հասարակության և տնտեսության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ծրագրերի, ինչպես նաև ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության ու մասնավոր հատվածի հետ երկխոսության համակարգման նպատակով ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ (անգլերեն՝ Information Systems Management Board):

Կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի թվայնացման բարեփոխումների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:

Կենտրոնական բանկի նախագահը պետք է առաջադրի կառավարման խորհրդի քարտուղարի թեկնածու, որը նշանակվում է կառավարման խորհրդի քարտուղար կառավարման խորհրդի նախագահի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել