Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ստացել է 13 մլն 830 հազարից ավելի քաղաքացի

 |armenpress.am|
19:50 - 20 հունվարի, 2022

Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ստացել է 13 մլն 830 հազարից ավելի քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 435 հազար 3 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 420 հազար 305 քաղաքացի, իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվն արդեն հասել է 13 մլն 832 հազար 500-ի:

Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 152-ի: Վերջին 1 օրում գրանցվել  է վիրուսի 4658 նոր դեպք, որից 345-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 236 հազար 567 դեպքից 6 մլն 73 հազար 412-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

1247 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել