Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը կփոխվեն |tert.am|
13:33 - 20 հունվարի, 2022

Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը կփոխվեն |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը ընդունեց ԱԳՆ-ի առաջարկած «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերի որոշման նախագիծը, որոնք առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար:

Այսպիսով, կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։ Նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով նշեց, որ խիստ անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցումները համապատասխանեցնելու գործող կենսամակարդակին։

«Արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ քաղաքական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական, ապրանքների և ծառայությունների շարունակական գնաճի և այլն»,- ասաց նա և նշեց, որ նախկինում այդ ծախսերը չեն կարողացել համապատասխանեցնել, բայց հիմա կարծում են՝ պատեհ պահն է։

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս նախագծի որոշման ընդունումը առաջին հայացքից կարող է անպատեհ թվալ.

«Նույնիսկ բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ սոցիալական սուր խնդիրներ և այս ընթացքում ինչով ենք զբաված: Զբաղված ենք դիվանագետների նյութական բարելավման խնդիրների լուծումով, դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթաց ենք սկսել, և միևնույն ժամանակ մեզ քննադատում են և այդ քննադատությունը անպատեհ համարել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախսեր չենք նախատեսել»,- ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել