Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա թեմայով քննարկումներին

 |armenpress.am|
21:25 - 19 հունվարի, 2022

Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա թեմայով քննարկումներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հրավիրել ՝ մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեղի է ունենալու հունվարի 24-ին: Այս մասին Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Հրավիրել եմ պետքարտուղար Բլինկենին միանալ Ռուսաստանի և Ուկրաինայի թեմայով ԵՄ նախարարների խորհրդի քննարկումներին»,- գրել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել