Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք

 |armenpress.am|
19:18 - 19 հունվարի, 2022

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում հունվարի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8728 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 15 հազար 592 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 8545 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 555 է:

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել