Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան
17:52 - 19 հունվարի, 2022

Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան

«Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արեգնազ Մանուկյանն ԱԺ դահլիճում դարձյալ հիշեցրեց, որ Քերոբյանն ասել էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Մանուկյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարարին, հետաքրքրվեց՝ երբ է նա պատրաստվում հրաժարական տալ։

Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նշելով, որ ինքն է Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ «Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար եւ կառավարության անդամ ինչքան կաշխատի եւ ինչքան չի աշխատի»,- ասաց Փաշինյանը։

Այսօր՝ Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցը, որում նա 2021 թվականին խոստանում է երկնիշ տնտեսական աճ. «Այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովվեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, բայց այս մարդը այդ դեպքում հրաժարական չտվեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է պատրաստվում հրաժարական տալ»։

Մանուկյանը Քերոբյանին նույն հարցը ուղղեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում։ 

Քերոբյանն էլ, արձագանքելով, ասել էր, որ ձայնագրությունը կիսատ է․ «Եթե բարի լինեք, ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել, որովհետև այն կոնտեսքտը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան շարունակել է արտահայտություն՝ գո՞հ եք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել