Զախարովան Կիևի գործողությունները Դոնբասում համեմատել է Բրեյվիկի հանցագործությունների հետ
 |tert.am|
13:19 - 19 հունվարի, 2022

Զախարովան Կիևի գործողությունները Դոնբասում համեմատել է Բրեյվիկի հանցագործությունների հետ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի հարավարևելյան շրջանում Կիևի գործողությունները համեմատել է նորվեգացի աջակողմյան ծայրահեղական Անդերս Բրեյվիկի հանցագործությունների հետ:

«Արևմուտքում չեն տեսնում, որ այդպիսի «Բրեյվիկներ» Ուկրաինայում գումարտակներով են շրջում, և նրանք ոչ թե 77 մարդու են սպանում և վիրավորում 150-ի սարսափից քարացած աշխարհի աչքի առաջ, այլ դա անում են արտասահմանի և արևմտյան համայնքի կողմից անտեսանելիության ծածկի տակ: Եվ այն դժոխքը, որը նրան ստեղծում են երկրի հարավարևելքում, ոչնչով չի տարբերվում Բրեյվիկի կատարած հանցագործությունների սարսափից»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել