Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է Flyone Armenia-ի՝ Ստամբուլ նախատեսվող թռիչքներին |armenpress.am|
13:12 - 19 հունվարի, 2022

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է Flyone Armenia-ի՝ Ստամբուլ նախատեսվող թռիչքներին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախարարությունը հայտնել է, որ  թռիչքները նախատեսվում է սկսել  2022 թվականի փետրվարի 2-ին։

Նախարարությունը նշել է, որ հայկական Fly One Armenia ավիաընկերությանը շաբաթական  երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։

Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի թուրքական Pegasus ավիաընկերությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել