Այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք
11:28 - 19 հունվարի, 2022

Այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք

Հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348708 դեպք, որոնցից 333754 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5412 պացիենտ:

Մեկ օրում կատարվել է 5285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք։ Առողջացել է 38 մարդ։ Գրանցվել է 3 մահվան դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8025 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1517 է:

Ընդհանուր կատարվել է 2654537 թեստավորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել