Դատախազի որոշումը իրավաչափ է. դատախազությունը՝ Գասպարյանի գործով մեղադրականը հետ ուղարկելու որոշման մասին

 |armtimes.com|
21:16 - 18 հունվարի, 2022

Դատախազի որոշումը իրավաչափ է. դատախազությունը՝ Գասպարյանի գործով մեղադրականը հետ ուղարկելու որոշման մասին |armtimes.com|

armtimes.com: Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը լրացուցիչ քննության ուղարելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում է քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավունքներից: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել՝ լրացուցիչ նախաքննության։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ իրենք արդեն ստացել են դատախազի որոշումը և այն գնահատել որպես անօրինական և չհիմնավորված:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել