Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան
18:29 - 18 հունվարի, 2022

Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում նկատեց՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն արձանագրեն իրենց դիրքորոշումը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով, թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թե «Հայաստան» խմբակցությունը հայտնեցին, որ կողմ են հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նածապայմանների։ 

«Արդեն մի քանի շաբաթ է՝ հայկական մամուլում, ընդդիմադիր գործիչների շուրթերից Ռուբեն Ռուբինյանը պարբերաբար պիտակավորվում է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը՝ բարձրացվում, մինչեւ անգամ դիֆերամբներ են ձոնվում նրա հասցեին։ Երեկվանից, երբ ընդդիմադիրներին վերջապես հաջողվեց Ռուբեն Ռուբինյանին հանել հունից, արդեն իսկ դա է փորձում որպես խաղաքարտ ներկայացվել եւ դիտարկել այն պրիզմայով, որ բռնկուն մարդը չի կարող լինել ներկայացուցիչ, էն պարագայում, երբ Քըլըչը՝ լինելով դեսպան, մի առիթով անգամ ձեռնամարտի մեջ էր մտել։ Բայց սա երբեք չեք կարդա մեր ընդդիմադիր գործիչների, նրանց պատկանող լրատվամիջոցների էջերում, որովհետեւ նրանք սնվում են մի բանով ու փորձում են սնել ձեզ, եւ դա պոպուլիզմն է»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Նրա կարծիքով՝ պոպուլիզմը տարիներ շարունակ ՀՅ դաշնակցույթանը թույլ է տվել խոսել թուրքատյացության եւ Թուրքիայի դրոշ վառելու եւ մնացյալի մասին․ «Սա այն պարագայում, երբ 2014-ի հունվարի 20—ին միայն ՀՀ քաղաքացիները Մեդիամաքսի էջերից տեղեկացան, որ 2007-ից ՀՀ-ն ու Թուրքիային գաղտնի բանակցությունների մեջ են, (խոսքը Մեդիամաքսի՝ «Մայքլ Ամբյուլ` հայ-թուրքական գործընթացի շվեյցարացի «կապավորը»» վերտառությամբ նյութի մասին է, - խմբ)ու սրա մասին 2007-ին ոչ մի չկարդացվող էլեկտրոնային լրատվականի էջերում հայտարարություն չկա։ Այդ բանակցությունները, որպես երրորդ կողմ, վարել է Մայլ Ամբյուլը՝ Շվեյցարիայի արտգործպետքարտուղարը։ Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք, գաղտնի բանակցությունները, գաղտնի պայմանմավորավծությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են»,- ասաց Ալեքսանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել