Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ
22:08 - 17 հունվարի, 2022

Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Էդգար Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել