Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ
 |armtimes.com|
17:34 - 16 հունվարի, 2022

Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ մասնակցությունը երկրի պետական կառույցների կայքերի վրա վերջին կիբերհարձակումներին։

Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը և երկրի Ազգային ոստիկանությունը նախկինում քրեական գործ են հարուցել պետական գերատեսչությունների կայքերի վրա կիբերհարձակումների փաստով և հետաքննություն են անցկացնում։ Երկրի իրավապահ մարմինները հայտարարել են դրանում Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ մասնակցության մասին։

«Մինչ օրս կարելի է ասել, որ բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ կիբերհարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը»,- ասվում է նախարարության կայքում։

Թվային փոխակերպման նախարարությունը հորդորել է ուկրաինացիներին խուճապի չմատնվել, բոլոր անձնական տվյալները պետական ռեգիստրներում հուսալի պաշտպանության տակ են, հավելել են նրանք։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ կապված վերջին կիբերհարձակումների հետ Ուկրաինայի պետական գերատեսչությունների կայքերի վրա։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը կապ չունի այդ կիբերհարձակումների հետ»։

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան տեղյակ է այն պնդումներին, թե իբր Ռուսաստանը կանգնած է կիբերհարձակումների հետևում, սակայն դա «հերթական չհիմնավորված մեղադրանք է» Ռուսաստանի Դաշնությանը։ Նա հավելել է, որ «մենք գրեթե սովոր ենք այն փաստին, որ ուկրաինացիները մեղադրում են Ռուսաստանին ամեն ինչում, նույնիսկ վատ եղանակին իրենց երկրում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել