Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
14:02 - 16 հունվարի, 2022

Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
 
Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:
 
Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:
 
Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել