ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և այլ երկրների դեսպանների հետ

 |armenpress.am|
20:37 - 14 հունվարի, 2022

ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և այլ երկրների դեսպանների հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հունվարի 14-ին հանդիպել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի,Ուզբեկստանի և Ադրբեջանի դեսպաննների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկացվել է հունվարի 9-13-ը Ժնևում, Բրյուսելում եւ Վիեննայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի Դաշնության՝ անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ կայացած խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև այս թեմայի քննարկումը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել