ԱՀԿ-ն երկու նոր դեղամիջոց է խորհուրդ տվել «Քովիդ-19»-ով հիվանդների բուժման համար |tert.am|
12:13 - 14 հունվարի, 2022

ԱՀԿ-ն երկու նոր դեղամիջոց է խորհուրդ տվել «Քովիդ-19»-ով հիվանդների բուժման համար |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի շարք փորձագետներ խորհուրդ են տվել երկու դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Խոսքը բարիցիտինիբ դեղամիջոցի մասին է, որն ատեղծել է Eli Lilly and Company ընկերությունը և որը հայտնի է Olumiant առևտրային անվանմամբ: Այն կիրառվում է նաև ռևմատոիդ արթրիտի դեպքում:

Մյուս դեղամիջոցը սոտրովիմաբն է, որը ստեղծել բրիտանական GlaxoSmithKline Xevudy դեղագործական ընկերությունը:

Այս երկու դեղամիջոցն ստացել են ԱՀԿ փորձագետների հավանությունը «Քովիդ-19»-ի բուժման նպատակով կիրառելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել