Ավստրալիայի իշխանությունները չեղարկել են Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագիրը |tert.am|
11:57 - 14 հունվարի, 2022

Ավստրալիայի իշխանությունները չեղարկել են Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագիրը |tert.am|

tert.am: Ավստրալիայի միգրացիոն հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշում է կայացրել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագրի կրկնակի չեղարկման և նրան երկրից արտաքսելու մասին:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ:

Գերատեսչության ղեկավարի որոշմամբ՝ մարզիկի մուտքի արտոնագիրը երկրորդ անգամ չեղարկվում է, և նա ստիպված կլինի հեռանալ երկրից առաջիկայում: Բացի այդ, Ջոկովիչի մուտքը երկիր կարգելվի երեք տարով:

Ըստ սահմանված կարգի, օտարերկրացիները կարող են մուտք գործել Ավստրալիա, եթե պատվաստված են կորոնվիրուսի դեմ։ Ջոկովիչը պատվաստված չէ, իսկ նրա ներկայացրած բժշկական տեղեկանքը, թե նա ազատված է պատվաստվելուց, Ավստրալիայի իշխանությունները արժանահավատ չեն համարում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել