Ավտոմեքենայի հարվածից վթարված գազատարի վերականգնման նպատակով դադարացվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը
20:24 - 13 հունվարի, 2022

Ավտոմեքենայի հարվածից վթարված գազատարի վերականգնման նպատակով դադարացվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը

Ավտոմեքենայի հարվածից հունվարի 13-ին վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը, որի վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշիսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա),  Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 13-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել