ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները
18:54 - 13 հունվարի, 2022

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները

Հունվարի 13-ին կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը։ 

«Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործումը։

Նիստից հետո ստորագրվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը՝ «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական ​​տեղակայման կետեր կազմակերպելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել