Ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ․Մարիա Զախարովա |tert.am|
18:11 - 13 հունվարի, 2022

Ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ․Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական արևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք հանգեցրել են երեք հայ զինծառայողի մահվան:

Նա նշել է, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ և կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ուղով:

«Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և հաջորդիվ սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է, ինչպես որ ֆիքսվել է երեք պետությունների ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունում»,-ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել