ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը կթարգմանվի ալբաներեն
17:19 - 13 հունվարի, 2022

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը կթարգմանվի ալբաներեն

168.am: Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ալբաներեն թարգմանության ծախսերը կհոգա է ԿԳՄՍ նախարարությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կայքում կա բաժին, ուր տեղադրված է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը:

Դրամաշնորհ է տրվում հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին՝

ա) Ստեղծագործական աշխատանքներ
բ) Հետազոտական աշխատանքներ
գ) Թարգմանական աշխատանքներ
դ ) Հայ գրականությունը թարգմանություններում

2022թ. «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ աջակցություն ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի «Հայ գրականությունը թարգմանություններում» ենթաբաժնում աջակցություն ստացող հեղինակները 10-ն են, այդ թվում՝ Ալեքսանդր Թոփչյան, Մկրտիչ Սարգսյան, Գուրգեն Խանջյան, Հովիկ Աֆյան, Գուրգեն Մահարի:

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը ևս դրամաշնորհ ստացող գործերի շարքում է: Այն ալբաներեն թարգմանելու համար հատկացվել է 1.695.000 դրամ գումար:

Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից «Երկրի հակառակ կողմը» գիրքը ալբաներեն թարգմանելու համար կհատկացվի բավականին պատկառելի գումար:

Հատկանշական է, որ 2020թ. ևս Նիկոլ Փաշինյանի գիրքն ընդգրկված է եղել դրամաշնորհ ստացող գործերի թվում, միայն թե այդ ժամանակ գումարը հատկացվել է գիրքը մակեդոներեն թարգմանելու համար:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է: 2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով»,- կարդում ենք 2020թ. հունվարի 23-ին ԿԳՄՍ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել