Արվելու է ամեն ինչ, որպեսզի Արցախում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստին
17:04 - 13 հունվարի, 2022

Արվելու է ամեն ինչ, որպեսզի Արցախում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին  մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես բանակաշինության, այնպես էլ զինվորական անձնակազմի սոցիալական խնդիրները գտնվում են ԱՀ Կառավարության ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել