Լիբանանում միկրոավտոբուսների վարորդները փակել են հիմնական փողոցները. ցուցարարները բողոքում են գնաճի դեմ   |tert.am|
12:58 - 13 հունվարի, 2022

Լիբանանում միկրոավտոբուսների վարորդները փակել են հիմնական փողոցները. ցուցարարները բողոքում են գնաճի դեմ |tert.am|

tert.am: Բեյրութում ցուցարարները հինգշաբթի արգելափակել են մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցներն ու տրանսպորտային զարկերակները Լիբանանի ողջ տարածքում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են փողոցները՝ ելույթ ունենալով վառելիքի, պարենային մթերքների՝ գնալով բարձրացող գների դեմ: Բողոքի ակցիան տեղի է ունենում ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին:  

Լիբանանյան մայրաքաղաքում արգելափակվել է կենտրոնական հրապարակը, Համրա փողոցը, Վերդան շրջանը և օդանավակայան տանող մայրուղին:

Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ կարևոր է, որ լիբանանցիներն աջակցեն ցույցներին, քանի որ կյանքի պայմանները գնալով վատանում են բոլորի համար:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել