Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի որոշ համայնքներում ձյուն է գալիս
22:45 - 12 հունվարի, 2022

Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի որոշ համայնքներում ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։

Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել