Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Իլհամ Ալիև
 |azatutyun.am|
22:05 - 12 հունվարի, 2022

Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Իլհամ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր լրատվամիոցների հարցերին պատասխանելիս պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։

«Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձևավորվել է 1992-ին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ «Երևի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն», - հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ հավելելով․ - «Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։

«Մենք այս հակամարտության կողմ ենք եղել։ Եթե ​​կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Նրանք, հավանաբար, ստիպված կլինեն ինքնուրույն մտածել, թե ինչ անել։ Որքան գիտեմ՝ համանախագահների մեջ նախկինի պես միասնականություն չկա։ Իմ դատողություններն են դա ապացուցում։ Այս երկրների հարաբերությունները վերջին շրջանում հատկապես սրվել են, և նրանք տարբեր տեսակետներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել