ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հինգշաբթի
15:59 - 12 հունվարի, 2022

ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հինգշաբթի

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։ 

«Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել զորախմբի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,-ասել է Տոկաևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել