ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը
11:33 - 12 հունվարի, 2022

ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը

Մենք ողջունում ենք Ալմաթի քաղաքում հանգստության մասին հաղորդումները, որոնք մենք լսել ենք վերջին ժամերին եւ վերջին օրվա ընթացքում: Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք նաեւ ողջունում ենք նախագահ Տոկաեւի հայտարարությունը, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ավարտել են իրենց առաքելությունը։ Քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել, մինչեւ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերվեն, մենք կշարունակենք կոչ անել հավաքական անվտանգության պայմանագրի բոլոր կազմակերպություններին, հավաքական խաղաղապահ ուժերին՝ հարգելու մարդու միջազգային իրավունքները եւ հաստատելու իրենց հանձնառությունը ու անհապաղ հեռանալու Ղազախստանից, ինչպես առաջարկել է Ղազախստանի նախագահը»,- ասել է նա։

Փրայսը նաեւ հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել