ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ բեռնատարների համար
09:20 - 12 հունվարի, 2022

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել